Մայիսի 9-ի տոնական օրը Մարդակերտում էի: Ամեն տարի այս օրը իրավիճակը սահմանում սրվում էր: Սպասվում էր, որ այս անգամ էլ ավելի կսրվի:
Գնացի Մարդակերտի Վետերանների Միություն: Տղաները կազմ ու պատրաստ այնտեղ էին: Ոչ մի տագնապի, ոչ մի անհանգստության նշույլ չկար: Ճիշտ հակառակը՝ "Թող թորքը մը հատ սխալվի լա..."
Սակայն բոլորի մոտ ջղայնության զգազումն էր տոիրում ու ոչ թուրքերի հանդեպ:

Մարդակերտի Վետերանների Միության նախագահն է Գրիքոր Միրզոյանը, որին մտերիմներն ու զինակիցները Գիրո են անվանում ասում է․
- Դիրքերում հասարակ ջերմացույցեր (тепловизор) չկան, տղաները գիշերները կույր են: Ինչու՞ պիտի այսպես լիներ: ՊՆ-ն այս սարքերը գնում է մեկ հատին համար վճարեով $15000: Ես դա գիտեմ: Ու՞ր են էդ տեպլովիզորները, և ինչու՞ $15000, երբ Ռուսաստանում APEX 75-ի արժեքն է $ 4500: Օտկա´տ են անում: Թալանո´վ են զբաղված: Որովհետև ամեն մի պորճ գենեռալ դարձավ, պաշտոն ստացավ: Մեր արածի կեսի կեսը չեն արել՝ էտ ինչպ՞ես գենեռալ դարձան: Նստել, մեր երեխաների, մեր տղաների կյանքի հաշվին միլլիոններ են դիզում, սրիկաները: Պատասխան պտի տան: Պատասխան…
Տոնի արթիվ վետերանները դիրքապահներին զանազան ուտեստ էին հավաքել ու պատրաստվում էիր դիրքեր տանել:



Հենց այդ պահին, Շուշան Պետրոսյանի կողմից նվիրաբերած, մի հոյակապ հեռադիտակ բերեցին, որի կարիքը շատ ունեն մեր դիրքապահները:


Գիրոն ու տղաները լցրեցին այս ամենը ՈՒԱԶ-ի մեջ ու գնացին դիրքեր:
|