Շումերական աստվածները հայոց լեզվի բառամասնիկներն էն (ԷՆ ոչ թե ԵՆ):
- Ան – անտարբեր:
- Էնլիլ որ աքքադական Էլլիլն է
– դա հայոց ըլլալ, լեալ, լինի բայն է: Սա արտահայտում է
ցանկություն ու միգուցե հրամայում - Տարբեր ըլլա՜ (Տարբեր լեալ,
տարբեր լինի > տարբերէլ). Սա նույնպես Էն (այն) Լալ աստվածն է, որ համապատասխանում է լալ (չկարդացվող, դետերմինատիվ) բառամասնիկներին:
- Էնկի - ամենա բովանդակալից աստված – բառամասնիկն է: Այստեղ կարեվոր է հիշել որ ըստ շումերական «Ինաննա
ու Էնկի» էպոսի, Էնկի աստծո մոտ էին գտնվում –մը- կոչված գախտնի էությունները: Այս –մը-ն որպես գախտնի էություն էն ճանաչում արդի շումերագետները ՝սակայն
հայերիս համար մը-ն ոչ մի գաղտնիք չի պարունակում, քանի որ դա մեզ քաջ
հայտնի՝ արեւմտահայերենի –մը- հոդն է (հմմտ: մարդ մը, բան մը, խոսք մը): Այսպիսով մենք հասկանում ենք որ Էնկի
աստվածը այն աստվածն է որ տարբերում է (տարբեր ու մէ): Պարզ է որ
տարբերելուց հետո առիթ է առաջանում
պնդել որ «տարբերէն կա», որտեղ «Էն կա» դա հենց ինքը Էնկի աստվածն է: Դրա
համարել զարմանալի չե որ շումերական էպոսներում այս Աստվածը ամենագործունյա
աստվածն է: Նա չի կարող լինել անտարբեր ինչպես Անը, եւ ինչպես Էլլիլն
(Էնլիլն) չի սահմանափակվում միայն ցանկությամբ կամ հրամանով՝ նա իրապես գործում է – տարբերում է, ու անելով այս գործողությոնը հայտնում է որ տարբերէն
կա:
- Իննին – սա այն աստվածուհի-բառամասնիկն է, որի գործողության շնորհիվ առաջանում
է հնարավորություն ասել որ բոլորը օգտվելով Էնկի աստծո գործողությունից,
վերջապես բանը բանից տարբերին:
Նա պատասխանում է հարցին թե «ինչ՞ արին» - տարբերին, բայց եւ ինքն է որ տալիս է
վերջնական պատասխանը թե ում պետքե շնորհվի այս կամ այն շնորհը որ ստացվել է Էնկիից,
օրինակ շինարարին, խոհարարին կամ Պողոսին ու Պետրոսին:
- Ութու – սա այն աստված-բառամասնիկն է որ փաստում է էնկի աստծո ստեղծածի փաստացի գոյությունը, այսինքն ստեղծում է
գոյականներ –տարբերություն< տարբերութե:
- Սին – շումեռական մեծ աստվածներից ամենա թույլն է, ու դա
պայմանավորված է նրանով, որ սա հայերենի Սին (փուչ, դատարկ) բառն է, որ գործածվում է նաեւ բարդ սնահավատ ու սնապաշտ
բառերում:
Որպեսզի
վերջնականորեն պարզ լինի, փորձենք տեսնել այս աստված-բառամասնիկների ազդեցությունը
«հավատ» բառի վրա:
- Անհավատ
- Հավատ էլլա
- Հավատ էն կա, Հավատումէ
- Հավատին
- Հավատութե > հավատություն> հավատք
- Սինահավատ >Սնահավատ
Այս չափազանց պարզ ու հակիրճ պատումով մենք վերջնականորեն ապացուցեցինք, որ
- Հայերը Հայոց պարի ու շրջակա տարածքների բնիկ ազգն էն:
- Հայերը համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներն էն:
- Առատտա (ոչ թե համատարած` Արատտա) պետությունը դա Հայոց Աշխարհն է քանի որ հենց իրենք շումեռները պնդում էն որ իրենց աստվածները եկած էն Առատտայից:
- Տարբեր աղբյուրներում հիշատակվող «Աստվածների լեզուն» հայերենն է:
Սակայն դա
բավական
չէ: Բանը նրանում է որ շումերական էպոսներում Էնկին միշտ ներկայացվում է որպես
իմաստության ու գիտության աստված եւ նրա պատկերանշանը Օձն է: «Մաքառած» գրքում
ես
պարզ
ցույց
եմ
տվել, որ այս օձը նույն ինքը –օց ածանցն է ՚հայոց, գրոց, բրոց՚ եւ այլ բառերի
համար: Այսինքն այս Աստվածին է պատկանում նաեւ –օց ածանցը «գրոց, բրոց»
բառերում:
Հենց
այս Աստծոն է պատկանում նաեւ «–ակ(ի)» ածանցը, որ տալիս է «տարբերակ» ու «տարբերակի» ձեւերը: