|
Բացառիկ շումերական կնիքԲացառիկ շումերական կնիք (h.24մմ/d.9մմ)՝ ամենայն հավանականությամբ պատրաստված կարմիր երկաթաքարից (հեմատիտ): Նույն կնիքի ծեփապատճեն՝ (խմբավորված <<Պիկասո>> ծրագրով):
Այս տիպի կնիքները ծառայել են որպես անձը հավաստիացնող վավերագիր: Մյուս նմանատիպ գտածոների համեմատ այս նմուշը չի առանձնանում նրբագեղությամբ, սակայն, կարող է պատահել / հնարավոր է, որ հենց այս հանգամանքը վկայում է կնիքի շատ հին լինելու մասին ու թույլ տալիս ենթադրել, որ կնիքը պատրաստվել է այն վաղ ժամանակաշրջանում, երբ Շումերի ակնագործների վարպետությունը դեռ շատ հեռու էր իր գագաթնակետից: Ծեփապատճենի վրա պատկերված են իրար ընդառաջ եկող երկու անձեր (մարդ, աստված???): Ձախից կին է՝ առաջ պարզած ձեռքերով, իսկ աջից տղամարդ է, որը կնոջն ընդառաջ է վազում: Տղամարդու ձեռքում մական է կամ ծաղիկ (ամենայն հավանականությամբ երեք տերևանի): Կնոջ ու տղամարդու մեջտեղում երկու ավանակ է պատկերված: Քանի որ կնիքի որոշ մասերը չափազանց մաշված են, ակնհայտ է, որ կնիքը օգտագործել են շատ հաճախ (տես՝ նկարի А և В առանձնացված հատվածները):
Մանրադիտակի տակ երևում է, որ А քառակուսիում պատկերված է ավանակ, որի համանմանը նաև փոքր-ինչ ներքևում է: Ջնջված է նաև В քառակուսու արձանագրությունը և ծեփակերտի վրա այն չի երևում, բայց հենց այստեղ է հանդիսանում տվյալ կնիքի եզակի լինելը, որովհետև մանրադիտակի տակ միանգամայն պարզ երևում է, որ քառակուսու մեջ եղածը, որքան էլ տարօրինակ չէ, իրենից ներկայացնում է Եթե հաստատվեն իմ այս բոլոր ասածները, (հավանական է, որ այդպես էլ կլինի) ապա այդ դեպքում մեր առջև հազվագյուտ, եզակի ցուցանմուշ է, որը կարևվորությամբ համեմատելի է այնպիսի մի յուրահատուկ էքսպոնատի հետ, ինչպիսին է գրանիտե առյուծի արձանիկը, որը գտնվել է Բաղդադի տներից մեկի պատի շարվածքում: Այդ արձանիկի վրա փորագրված է Եգիպտոսի հիքսոսյան հարստության Հիան փարավոնի անունը:
Խնդիրն այն է, որ այս կնիքը պետք է անպայմանորեն ձեռք բերել, գնել՝ փոխանցելով Հայաստանի պատմության ազգային թանգարանին, որը շումերական հավաքածուի հիանալի ու կարևոր սկիզբ կդնի: Այս հազվագյուտ գտածոյի արժեքը 1000 ԱՄՆ դոլար է և անհրաժեշտ է որևէ մեկենասի հովանավորություն կամ մենք մեր փոքր հանգանակությամբ կնպաստենք այդ գործին:
|