|
Буква 3![]() Буква называется Мэн, в иных случаях мэм, мим, ми, эмми Մ. Տառ բաղաձայն ՝ լերկ, ՚ի կարգէ կիսաձայնից, եւ նայից, անուանեալ Մեն, ըստ այլոց ՝մէմ, միմ, մի, էմմի, եւն:Մ. Լծորդ է երբեմն ընդ Ն. զբ ամբիծ, իբր անբիծ. ըմբերանել՝ իբր ընդբերանել. բամբասել կամ բանբասել: Եւս առաւել՝ բաղադրական մասնիկդ համ, փոխի ստէպ ՚ի հան. զի Հանդէս՝ է իբր համայն տեսիլ. հանգոյն՝ իբր համգոյն. հանուր՝ իբր համուր, համօրէն, հանգանակ, իբր համագայութի կամ համարկութի. եւն: Մ. Ունի ազգակցութի եւ ընդ այլ տառս, իբր ՚ի զարդ կամ Թարմատար եգեալ. որպէս է տասանել ՚ի բառսդ՝ հաչել, մաչել. հալել, մալել. հաստ, մաստ. ոյն, մոյն. հոյզ, մուզ. վարժել, մարզել. աղոթել, մաղթել. աղխամաղխ. եւն: Իսկ իբր Թուանշան Մ է Երկերիւր: Ըստ խորհրդոյ տառիս խրատք գրին. * Մենն՝ մերժել ՚ ի բաց ասէ ՚ ի քէն, զախտս մեղաց որ ՚ ի չարէն: Մենն՝ մատուցանէ քեզ օրինակ, զորս ՚ի մանկանց ՝ բարեաց ունակ. |